Friday, September 27, 2013

Սպիտակուցա-ածխաջրային կոպլեքս` Գեյներ (Gainer)

Ողջույն առողջ ապրելակերպով ապրող և սպորտով հետաքրքրվող մարդկանց!!

   Նախորդ բլոգփոսթում որոշ չափով խոսեցի պրոտեինի մասին և ներկայացրի վերջինիս տեսակները:
    Մարզվող մարդու օրգանիզմն ամեն օր պետք է ստանա նվազագույնը 2 գրամ սպիտակուց` իր մարմնի քաշի ամեն կիլոգրամի դիմաց: Այսինքն` եթե նա կշռում է 80 կգ, ապա յուրաքանչյուր օր պետք է ընդունի նվազագույնը 160գ սպիտակուց:
Հարկավոր է սնվել սպիտակուցով հարուստ սնունդով, իսկ պակասող մասը լրացնել պրոտեինային կոկտեյլով: Եթե մտածում եք որ մի գուցե օրվա մեջ ընդունում եք նորմայից ավելի շատ սպիտակուց, ապա դա հոգ չէ: Այս դեպքում կարելի է ասել սպիտակուցը ավելորդ չի լինում: Կարևորն այն է, որպեսզի սնունդը լինի մաքսիմում յուղազրկված, այսինքն` ճարպի մինիմալ տոկոսայնությամբ:

   Նաև հայտնի է, որ քաշի ավելացման համար անհրաժեշտ է ապահովել օրվա կալորիականության նորման: Դա շատ ինդիվիդուալ է և տարբեր` կախված մարդու մարմնի զանգվածից, տարիքից և ակտիվությունից:

   Միջինում, 70 կգ զանգվածով երիտասարդ մարզիկին օրական անհրաժեշտ է սննդի այնպիսի քանակ, որն իր սննդային արժեքով կկազմի առավել, քան 2500կկալ: Այսինքն` ապահովելով օրական 3000կկալ էներգիա, մարզիկի մարմնի զանգվածը հետզհետե անդադար կաճի:

Բայց 3000 կկալ օրական սնունդ ընդունելն այդքան էլ հեշտ բան չէ: Հաշվի առնելով այն փաստը, որ պետք է սնվել փոքր մասնաբաժնով, որպեսզի ստամոքսը շատ չծանրաբեռնվի և չընդարձակվի: Այդպիսով, պետք է սնվել մոտ 5-6 անգամ:
Համաձայնեք, որ դա մեղմ ասած դժվար է: Նամանավանդ, երիտասարդների համար, ովքեր այդ տարիքում շատ ակտիվ են, լավ չեն սնվում և նույնիսկ ժամանակ չունեն: Իսկ սնունդն էլ հիմնականում արագ պատրաստման կետերում են ընդունում:

Ահա այս պրոբլեմի հիանալի լուծումն է Գեյները` սպիտակուցա-ածխաջրային կոմպլեքսը:


     Գեյները  (Gainer, Gain - անգլերենից թարգմանաբար` աճ) - Սպորտային սննդի տեսակ է, որը կազմված է սպիտակուցային և ածխաջրային խառնուրդից: Երբեմն արտադրողներն ավելացնում են նաև վիտամիններ և միներալներ, ամինաթթուներ և այլ սննդային կարևոր բաղադրիչներ: Գեյների հիմնական ֆունկցիան` մարմնի քաշի ավելացումն է և էներգետիկ պահանջի բավարարումը: Պրոտեինի և ածխաջրերի համատեղման էֆեկտիվությունը շատ բարձր է և հաստատված է բազմաթիվ հետազոտություններով:
Եկեք դիտարկենք Գեյների կարևորագույն հարցերը:

  • Ինչի համար են օգտագործում և ում համար է այն նախատեսված


     Գեյները նախատեսված է հիմնականում էկտոմորֆների` նիհարակազմ մարդկանց համար, որոնք ձգտում են կարճ ժամկետում ավելացնել մկանային մասսա: Եթե դուք ռեգուլյար զբաղվեք բոդիբիլդինգով և օրական 2-3 բաժին օգտագործեք սպորտային սննդի այս տեսակը, ապա Ձեր մարմնի զանգվածը էֆեկտիվորեն կսկի աճել` մինիմալ ճարպային մասսայի ավելացմամբ, քանի որ էկտոմորֆների նյութափոխանակությունն արագ է: Էնդոմորֆերին  այդքան էլ խորհուրդ չի տրվում գեյները, քանի որ ածխաջրերի մեծ բաժինը կարող է ճարպային կուտակումների պատճառ դառնալ: Նրանք պետք է առավելապես օգտագործեն դանդաղ ածխաջրերով հարուստ սնունդ(վարսակ, հնդկաձավար, կարտոֆիլ, և այլն): Գեյների ընդունումը մարզումներից առաջ ապահովում է էներգիայի բարձր մակարդակ, իսկ մարզումներից հետո արագ վերականգնում ուժերն ու նպաստում մկանային աճի:

  • Ինչպես օգտագործել Գեյները


     Բոդիբիլդինգով զբաղվելիս անհրաժեշտ է գեյներն ընդունել անմիջապես մարզումներից հետո: Ապացուցված է, որ պարապմունքից անմիջապես հետո մարդու օրգանիզմում "բացվում" է այսպես կոչված սպիտակուցա-ածխաջրային "պատուհանը": Այն տևում է մոտ 20 րոպե: Այսինքն` այդ ընթացքում օրգանիզմ ներթափանցած ցանկացած սնունդ մարսվում է շատ արագ և ավելի էֆեկտիվ: Գեյներն այդ դեպքում լավագույն տարբերակն է: Այն օգնում է արագ վերականգնել ծախսված էներգիան, ապահովել մկանային աճ և կանխել մկանաթելի կատաբոլիզմը(քայքայումը): Սակայն պետք չէ տարվել և օգտագործել օրական 4-5 բաժին, քանզի այդ դեպքում հնարավոր են ճարպային որոշ կուտակումներ: Լավագույն եղանակը` օրական 1 բաժին գեյներն է և 2-3 բաժին պրոտեինը:

  • Չափաբաժինը

     Գեյների մի բաժինը հիմնականում պարունակում է 20-50 գրամ պրոտեին և 50-100 գրամ ածխաջուր: Որոշ արտադրողներ, ինչպես նշեցինք ավելացնում են վիտամիններ, միներալներ և ամինաթթուներ: Այստեղ շատ կարևոր է ուշադրություն դարձնել բաղադրության վրա: Այսինքն` մեկ բաժինը քանի գրամ է և այդ բաժնի մեջ ինչքան է սպիտակուցի և ածխաջրերի պարունակությունը: Այսինքն` հասկանալ թե 100 գրամ-ում ինչքան է պրոտեինների և ածխաջրերի պարունակությունը: Որոշ արտադրողներ ավելացնում են նաև մեծ քանակի շաքար, որպեսզի ապահովեն կալորիականությունը: Պետք է խուսափել նման ապրանքատեսակներից: Պետք է ուշադրություն դարձնել պրոտեինների որակի վրա: Ցանկալի է, որ դա լինի սպիտակուցի տեսակների խառնուրդ` կոնցենտրատ, իզոլյատ և կազեին: Իսկ ածխաջրերի որոշ չափը լինի "դանդաղ" տեսակի` ցածր գլիկեմիկ ինդեքսով:
Եթե Ձեզ անծանոթ էին այս տերմինները, կարող եք կարդալ իմ բլոգ-ի մյուս թեմաներն ու համոզված եմ, լիովին հասկանալի կլինի:

  • Տեսքը և պատրաստման եղանակը
      Գեյներներն իրենց տեսքով չեն տարբերվում պրոտեինային հավելումներից: 
Ինքն իրենով, գեյները, ինչպես պրոտեինը` համից զուրկ է:
Այս պատճառով, արտադրողները ավելացնում են որոշ համային բուրավետիչներ: Հիմնականում լինում են` շոկոլադային, վանիլային, ինչպես նաև մրգային համերով:
Գեյներն իրենից ներկայացնում է մանրացված փոշենման զանգված, որը շատ հարմար է ջրի, հյութի կամ կաթի հետ խառնելու համար: 
Պատրաստման համար անհրաժեշտ է վերցնել թափահարիչ (շեյկեր), ավելացնել մեկ բաժին գեյներ, մոտ 300մլ կաթ, ջուր, կամ որևէ հյութ և թափահարել մինչև համասեռ լուծույթ ստանալը: Կամ պարզապես բլենդերի մեջ խառնել: 
Համոզված եմ համը Ձեզ շատ դուր կգա: 


  • Լավագույն արտադրողների ռեյտինգային ցուցակ
  1. Optimum Nutrition Pro Complex Gainer
  2. Universal Nutrition Real Gains
  3. BSN True Mass
  4. Optimum Nutrition Serious Mass
  5. Ultimate Nutrition Muscle Juice
  6. CytoSport Monster Milk
  7. Dymatize Nutrition Mega Gainer

Իհարկե, պետք չէ կարծել, որ սպորտային սննդի օգտագործման դեպքում Դուք մեկ ամսում կհասնեք ահռելի արդյունքների: Մի մոռացեք, որ բնական հավելումները չեն կարող հրաշքներ գործել: Պրոֆեսիոնալ սպորտսմենների կառուցվածքի սրնթաց աճն առանց հատուկ դեղամիջոցների հնարավոր չէ: Սակայն, մի բան ակնհայտ է` պատշաճ սննդակարգի պահպանումը, մարզումներն ու ճիշտ հանգիստը բերում են շատ երևելի արդյունքների: Նկարում պատկերված երիտասարդը ունի դասական էկտոմորֆի արտաքին: Արդյունքում նա ձեռք է բերել բավականին լավ կառուցվածք:


Հարգելի ընթերցող, այսքանը Գեյների և նրա տեսակների մասին:
Շնորհակալ եմ, որ միշտ հետևում եք իմ էջին:
Կարող եք առաջարկել նոր թեմաներ` ես սիրով կանդրադառնամ նաև նրանց:
Եղեք առողջ և համատեղեք մտավոր աշխատանքը սպորտով, քանի որ միասին նրանք դարձնում են Ձեզ անպարտելի:

Միշտ Ձեր` BodyBlogger

6 comments:

  1. Հարգելի բլոգեր, ես քսանյոթ տարեկան եմ, վաթսուն կգ և ունեմ մեկ մետր յոթանասունվեց սանտիմեր հասակ։ Եվ ցանկություն ունեմ տասնհինգ կգ քաշս ավելացնելու։ Հնարավո՞ր է այս նշված միջոցով հասնել դրան։ Ուղղակի ֆիզիկական վարժությունները անելու ժամանակ չունեմ, բացի առավոտյան մարմնամարզությունը։

    ReplyDelete
    Replies
    1. Այո, իհարկե հնարավոր է: եթե դուք կառուցվածքով էկտոմորֆ եք և դժվար եք քաշ հավաքում, անկախ սննդի քանակից, ապա գեյները կօգնի այդ հարցում: Իհարկե ցանկալի կլիներ զբաղվեիք սպորտով, որպեսզի առավելապես մկանային զանգվածի հաշվին աճեր ձեր մարմնի զանգվածը: Բայց, ամեն դեպքում գեյները շատ դրական կանդրադառնա: Դուք կարող եք օրվա մեջ կես ժամ գոնե տրամադրել ֆիզիկական վարժություններին: Ցանկալի է օրվա երկրորդ կեսին:
      Եթե ցանկանում եք ձեռք բերել տվյալ ապրանքատեսակը, կապնվեք ինձ հետ` ես մանրամասն կտեղեկացնեմ ամեն ինչի մասին: Շնորհակալ եմ

      Delete
  2. Հարգելի բլոգեր, իսկ Երևանում որտեղ է վաճառվում?

    ReplyDelete
    Replies
    1. Երևանում կարելի է ձեռք բերել մի քանի առևտրային կետերից, մասնավորապես` Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում գտնվող "Սպորտ սնունդ" խանութ-սրահից , Թումանյան փողոցի վրա գտնվող կրպակից (Արևլյան Շաուրմա-ի դիմացի մայթ), ինչպես նաև Բոդիբիլդինգի ֆեդերացիայի մարզասրահից (Ճարտարապետական համալսարանին կից գտնվող հանրային գրադարանի հետևի բակ):

      Delete
  3. Իսկ գեյները սեռական ակտիվության վրա կամ այլ բացասական ինչ ազդեցությու ունի?

    ReplyDelete
  4. merit casino, free to play slots no deposit, bonus games
    The slots machine is not rigged, but there 제왕 카지노 is a lot to look forward 메리트 카지노 쿠폰 to when you play for free. The machines in this casino 바카라 can be played on a wide

    ReplyDelete