Wednesday, September 25, 2013

Պրոտեինի տեսակները: Կոնցենտրատ, իզոլյատ, հիդրոլիզատ, կազեին:

Ողջույն հարգելի ընթերցողներ:

Համոզված եմ, որ շատերին է հետաքրքրում սպորտային սնունդը` հատկապես պրոտեինը: Սպորտային սննդի խանութներում դուք հանդիպում եք բազմազան տեսակների և մի գուցե չեք կողմնորոշվում ընտրության մեջ կամ պարզապես ցանկանում եք տեղեկանալ, թե ինչ տեսակներ կան: Ես կօգնեմ Ձեզ:
Այսօր կխոսենք պրոտեինի մասին ավելի մանրամասն:


Եվ այսպես,
Սպիտակուցի (Պրոտեինի) տեսակներն ըստ ծագման լինում են`

  • Ձվի սպիտակուց (Egg Protein)
  • Կաթնային շիճուկի սպիտակուց (Whey Protein)
  • Կազեին (Casein)
  • Բուսական սպիտակուցներ (Plant Protein)
  • Սոյայի սպիտակուց (Soy Protein)
  • Կենդանական մսի սպիտակուց (Beef Protein)
Առաջին երեք տեսակները գրավում են սպորտային սննդի արդյունաբերության գերակշիռ մասը, այդ իսկ պատճառով մյուս երեքի մասին կխոսենք հետագայում:

Ձվի սպիտակուց (Egg Protein)

       Ձուն ունի օրգանիզմի կողմից յուրացման ամենաբարձր ցուցանիշներից մեկը, իսկ ձվի հիմնական սպիտակուցի տեսակը` ալբումինը, համարվում է էտալոնային մնացած բոլոր սպիտակուցների համեմատ: Հետաքրքիրն այն է, որ ձվի դեղնուցը նույնպես պարունակում է մեծ քանակի պրոտեին, ընդ որում ավելի շատ քան սպիտակուցը, քանի որ այն սպիտակուցից մի քանի անգամ ավելի ծանր է: Համոզված եմ շատերի համար դա անակնկալ էր: Դեղնուցը, բացի սպիտակուցից, պարունակում է նաև մեծ քանակով միկրոէլեմենտներ, վիտամիններ և բիոակտիվ նյութեր:
Ասում են, որ ձուն պետք չէ չարաշահել, որ այն կարող է բարձրացնել խոլեստերինի մակարդակը, սակայն դա այդպես չէ: Իհարկե, ամեն ինչ չափի մեջ է օգտակար: Բայց, ընդհանուր առմամբ, ամբողջական ձուն շատ օգտակար է օրգանիզմի համար, հատկապես մկանային մասսա ավելացնելիս: Սակայն եթե Դուք քաշ գցելու վրա եք աշխատում, ապա ցանկալի է գործածել միայն ձվի սպիտակուցը:


Սպորտային սննդի արտադրության մեջ օգտագործվում է ինչպես ամբողջական ձուն, այնպես էլ ձվի ալբումինը:

Ձվի սպիտակուցի հիման վրա պատրաստվող սպորտային սնունդն առանձնանում է բարձր որակով, սակայն չունի լայն տարածում և համեմատաբար թանկ արժե:

Լավագույն արտադրող ընկերություններն են`
1) Optimum Nutrition
2) Universal Nutrition
3) NOW
4) Dymatize Nutrition

Կաթնային շիճուկի սպիտակուց (Whey Protein)

     Սա ամենատարածված սպորտային սննդի տեսակն է: Այդ իսկ պատճառով եկեք մի փոքր մանրամասն անդրադառնանք նրան:
Կաթնային շիճուկի սպիտակուցն ունի տրոհման ամենամեծ արագությունը: Այսինքն` այն շատ արագ և էֆեկտիվ է ընկալվում օրգանիզմի կողմից: Կաթնային շիճուկ պարունակող սննդի ընդունումից արդեն մեկ ժամ անց արյան մեջ զգալիորեն բարձրանում է ամինաթթուների(մկանային թելը կառուցող "աղյուսների") կոնցենտրացիան, ինչը շատ դրական է անդրադառնում էֆեկտիվ մկանային զանգվածի աճի վրա: Ընդ որում, ստամոքսի թթվագոյացման ֆունկցիան չի խախտվում և ստամոքսի խանգարման և գազագոյացման չի բերում:
Շիճուկային սպիտակուցում պարունակվող ամինաթթուներն իրենց կառուցվածքով ամենամոտն են կանգնած մարդու մկանային թելի կառուցվածքին: Իսկ շնորհիվ երեք հիմնական ամինաթթուների (լեյցին, իզոլեյցին, վալին), որոնք ամենամեծ կոնցենտրացիան ունեն շիճուկի մեջ, վերջինս իր սննդային արժեքով գերազանցում է կենդանական և բուսական սպիտակուցները:
Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ շիճուկի սպիտակուցի օգտագործումը բարձրացնում է օրգանիզմում ամենակարևոր հակաօքսիդանտներից մեկի` գլուտատիոնի մակարդակը, ինչը շատ դրական է անդրադառնում առողջության վրա:

Կաթնային շիճուկը անմիջականորեն ստացվում է կաթից` պանրի արտադրման ժամանակ: Այն պարունակում է սպիտակուց`մոտ 5% և մեծ քանակի լակտոզա`կաթնային շաքար:
Կաթնային շաքարի մարսման համար օրգանիզմում առկա է լակտազա ֆերմենտը: Սակայն որոշ մարդկանց մոտ այն չի արտադրվում բավարար քանակությամբ: Ահա թե ինչու որոշ մարդիկ չեն կարողանում մարսել կաթը և փորացավեր են ունենում:
Շուկայում առկա են շիճուկային սպիտակուցի երեք հիմնական տեսակ: Վերջիններս իրարից տարբերվում են այսպես կոչված մաքրությամբ, այսինքն` սպիտակուցի տոկոսային պարունակությամբ:


  • Շիճուկային սպիտակուցի կոնցենտրատ (Whey Protein Concentrate)
Սա ամենաառաջին եղանակով ստացվող շիճուկային պրոտեինն է: Շիճուկը անց է կացվում կերամիկական մեմբրանների միջով, որն ունի միկրոնի(0.001 մմ) կարգի շատ մանր անցքեր: Ճարպային մոլեկուլներն ու լակտոզայի ածխաջրերը հեշտությամբ անցնում են այդ անցքերով, իսկ սպիտակուցի մոլեկուլները մնում են: Ահա թե ինչպես է կատարվում զտումը: Միակ խնդիրն այն է, որ անցքերի միանման մեծություն ստանալը տեխնիկապես հնարավոր չէ, այդ իսկ պատճառով զտման այս եղանակը այդքան էլ էֆեկտիվ չէ: Մեմբրանի վրա մնում է խառնուրդային զանգված, որի մեջ սպիտակուցի պարունակությունը կազմում է 35-85%:
Այդպիսով, շիճուկային կոնցենտրատը սպիտակուցի ստացման լավագույն եղանակը չէ: Այն կարող է պարունակել որոշ չափի լակտոզա և ճարպեր: Այդ իսկ պատճառով, կոնցենտրատները համեմատաբար ավելի մատչելի են շուկայում առկա սննդատեսակների մեջ և այն կարելի է համարել լավ միայն սահմանափակ ֆինանսական միջոցների դեպքում:

Լավագույն արտադրող ընկերություններն են`

  1. Optimum Nutrition Whey Protein
  2. MusclePharm Combat Powder
  3. MuscleTech Phase8
  4. BSN Syntha-6
  5. Dymatize Elite
  6. Gaspari Nutrition MYO Fusion և այլն

  • Շիճուկային սպիտակուցի իզոլյատ և հիդրոլիզատ (Whey Protein Isolate, Whey Protein Hydrolyzed)
Իզոլյատը սպիտակուցի ավելի զտված տեսակն է: Այն ստացվում է մի քանի մեմբրանային համակարգի միջով զտվելուց և իոնափոխանակման պրոցեսների միջով անցնոլուց հետո: Արդյունքում ստացվում է սպիտակուցի գրեթե 95% պարունակություն, որում ճարպերը օրակտիկորեն բացակայում են: Իհարկե, իզոլյատը  ավելի թանկ տարբերակ է, սակայն ավելի մատչելի է քան հիդրոլիզատը, որը ստացվում է հիդրոլիզի միջոցով, որի դեպքում սպիտակուցային մոլեկուլները տրոհվում են մասերի` պեպտիդների: Օրգանիզմն այդ դեպքում ստանում է սպիտակուց, որն արդեն ամբողջությամբ պատրաստ է մարսմանը, այդ պատճառով, հիդրոլիզատը շատ էֆեկտիվորեն է ազդում մկանային համակարգի զարգացման վրա, մարզումներից առաջ և հետո ամբողջությամբ սնուցում է մկաններն ու բավարարում օրգանիզմի օրվա պահանջը:

Շուկայում առկա ապրանքատեսակներից ամենաորակյալներն են`

  1. Optimum Nutrition HydroWhey
  2. BSN Syntha-6 Isolate
  3. Bodybuilding.com Protogen
  4. Dymatize ISO.100
  5. Gaspari Nutrition Elite Protein Series
  6. Best Zero Carb Isopure
  • Կազեին (Casein Protein)
Հիմնականում կազեինը ներառվում է մանկական սննդի մեջ, ինչը առօրյայում համարվում է բիոլոգիապես արդարացված: Ստամոքս ներթափանցելուց հետո կազեինը վերածվում է թանձր զանգվածի, որը մարսվում է երկար ժամանակահատվածում` ապահովելով սպիտակուցի տրոհման ցածր արագություն: Դա բերում է օրգանիզմին սպիտակուցով դանդաղ և հավասարաչափ մատակարարմանը: Ահա թե ինչու են երեխաները կաթի միջոցով ստանում կազեին: Այլապես նրանց օրգանիզմը չի հասցնի յուրացնել մեծ բաժնով ամինաթթուներ: Ինչ վերաբերվում է հասուն մարդուն, ապա կազեինը հիմնականում խորհուրդ է տրվում օգտագործել անմիջապես քնելուց առաջ: Ամբողջ քնի ընթացքում այն սնուցում է օրգանիզմը սպիտակուցով և կանխում կատաբոլիզմը(մկանային թելի քայքայումը):
Չմոռանանք, որ աճի հորմոնը(սոմատոտրոպինը) սկսում է արտադրվել քնելուց որոշ ժամանակ հետո և նրա հետ սերտ կապված են օրգանիզմի զարգացման բոլոր պրոցեսները: Իսկ այդ հորմոնի համար որպես կառուցող մասնիկներ անհրաժեշտ են սպիտակուցներ:


Կազեինային սպիտակուցի լավագույն ապրանքատեսակներից են`

  1. Optimum Nutrition Casein
  2. Dymatize Elite Casein
  3. Muscle Pharm Casein
  4. CytoSport Monster Protein
  5. SAN 100% Casein և այլն



Մյուս համարում մենք կխոսենք նախամարզումային կոմպլեկսների(Pre workout Complex) և սպիտակուցաածխաջրային կոմպլեկսների(Gainer) մասին:

Շնորհակալ եմ:
Միշտ Ձեր` BodyBlogger

2 comments:

  1. Ինչպես կարող ենք ձեռք բերել protein և ինչ արժե?. How we can buy protein ,and how much does it cost?> thank

    ReplyDelete
  2. Բարև Ձեզ, ինչօե՞ս ձեռք բերեմ։

    ReplyDelete