Saturday, July 20, 2013

Էկտոմորֆ, Էնդոմորֆ, Մեզոմորֆ: Մարմնի կառուցվածքի երեք առանձնահատկությունները

Ողջույն հարգելի ընկերներ,

Օրը բարի է և արևոտ, չնայած վերջին թանկացումներին, որոնք դարձել են մասսայական քննարկման աղբյուր. Հուսանք, որ դա վատ չի անդրադառնա մեր քաղաքացիների վրա, որոնք առանց այդ էլ շատ խնդիրներ ունեն. Ես իմ կողմից պարզապես խորհուրդ կտամ նայել պրոբլեմներին այլ տեսանկյունից, ամեն դեպքում քաղել ցանկացած բանից օգտակարը և շատ չնյարդայնանալ. Իսկ սպորտը միշտ կօգնի լիցքաթափվել և բարձրացնել ինքնազգացողությունը.
P.S.Ներեցեք, եթե շատ շեղվեցի թեմայից.

Այսօր ես կանդրադառնամ մի շատ կարևոր թեմայի` մարմնի կառուցվածքի առանձնահատկության մասին.
Առանձնահատկություն, որը շատերը հաշվի չեն առնում սպորտով զբաղվելիս, այնինչ այն շատ մեծ դեր է խաղում և կարող է դառնալ հաջողության հասնելու հիմնարար գործոններից մեկը.

Մարդիկ տարբերվում են միմյանցից իրենց կառուցվածքով. Ոմանք նիհարակազմ են և փոքրամարմին, մյուսները` գեր և հաստոսկր. Ոմանք էլ` թիկնեղ և մկանուտ.
Գոյություն ունեն մարդու մարմնի կառուցվածքի երեք տեսակ` Էկտոմորֆ, Էնդոմորֆ և Մեզոմորֆ.

Այս երեք մարմնի կառուցվածքները ուսումնասիրել և դուրս է բերել ամերիկացի գիտնական Վիլյամ Հերբերտ Շելդոնը, որը անթրոպոմետրիայի մասնագետ էր և բազմաթիվ հոգեբանական գրքերի հեղինակ.

Եվ այսպես, 
Էկտոմորֆը դա մարդու տեսակ է, որի մոտ նկատվում է ֆիզիկական ուժի ցածր մակարդակ և մկանային ծավալ. Այդպիսի մարդիկ սովորաբար նիհարակազմ են, բարակ ոսկորային համակարգով և ենթամաշկային ճարպի ցածր աստիճանով. Էկտոմորֆներն ունեն նեղ ուսեր, փոքրակազմ իրան և բնութագրվում են շատ դանդաղ մկանային աճով.
Էնդոմորֆն ընդհակառակը, հիմնականում գեր է, ճարպոտ, մեծ որովայնով, լայն կրծքավանդակով և իրանով, երբեմն ցածրահասակ. Շատ արագ է քաշ հավաքում և դժվարությամբ ազատվում նրանից. Հիմնական առավելություններից են` հաստ ոսկորներն ու մկանային մեծ մասսան, որը ցավոք թաքնվում է հաստ ճարպային շերտի տակ.
Մեզոմորֆը, թերևս ամենացանկալի և իդեալականին մոտ կառուցվածքն է սպորտսմենների համար. Բնութագրվում է լայն թիկունքով և ուսերով. Ոսկրային համակարգը լավ զարգացած. Հակում ունի մկանային մասսայի արագ զարգացման. Ճարպային զանգվածը մինիմալ է. 
Մեզոմորֆին կարելի է բնութագրել որպես Հերկուլես. 
Սպորտով զբաղվող մարդկանց միջև երբեմն կարելի է հանդիպել էնպիսիններին, որոնք շատ արագ են հասնում արդյունքի և օր օրի աճում. Նրանք հենց մեզոմորֆ են:

Երևի հիմա կհարցեք Ինչպես դառնալ մեզոմորֆ? Բանն այն է, որ այս երեք մարմնի կառուցվածքներն էլ կրում են ժառանգական բնույթ. Մարդիկ հիմնականում կրկնում են իրենց ծնողների կառուցվածքը. Հնարավոր չէ կյանքի ընթացքում վերափոխվել և օրինակ` էկտոմորֆից դառնալ մեզոմորֆ, սակայն մի բան ակընհայտ է - ճիշտ սնվելով և մարզվելով հնարավոր է հասնել շատ մեծ արդյունքների և զգալի բարելավել արտաքինը.
Իհարկե չկան բացարձակ էկտոմորֆ կամ էնդոմորֆներ. Դրանք սահմանային դեպքեր են. Սովորաբար մարդիկ իրենց կառուցվածքով շատ մոտ են կանգնած այս երեք դեպքերից մեկին:

Ես ինքս մասամբ էկտոմորֆ եմ. Փոքրուց եղել եմ շատ նիհարակազմ, նեղ ուսերով և բարձրահասակ. Հիշում եմ, ոմանք նույնիսկ կատակում էին , ասելով "հաց ուտել սիրում ես?"
Սակայն, 17 տարեկանից, երբ սկսեցի զբաղվել սպորտով, ինձ մոտ նկատվեց կտրուկ փոփոխություններ. Տարեցտարի ինձ մոտ ավելանում եր մկանային զանգվածը. Նույնիսկ կյանքի մի հատված կար, երբ ժամանակավոր թողեցի սպորտը և շատ արագ գիրացա. Հետո իհարկե շատ դժվար էր լավ տեսքի գալ, բայց, ինչպես ասում են` անհնարին ոչինչ չկա:

Եվ այսպես, Այցելելով մեր քաղաքի բազմաթիվ մարզասրահներ, ես համոզվել եմ, որ հիմնականում մարզիչները հաշվի չեն առնում այս կարևոր գործոնը` մարմնի կառուցվածքը.
Բոլոր սկսնակ այցելուներից մարզիչները նույն վարժությունների կոմպլեկսներն ու նույն սկզբունքներն են խորհուրդ տալիս. Այնինչ շատ մեծ դեր են խաղում ճիշտ սննդակարգն ու վարժությունները:


Օրինակ`Քանի որ էկտոմորֆները շատ դժվար են հավաքում մկանային մասսա, այդ իսկ պատճառով պետք է հրաժարվեն կարդիո ծանրաբեռնումից. Այսինքն` երկարատև շնչառական վարժությունները հակացուցված են. Դրանք են` կրոսավազքը, երկար հեծանվարշավը և այլն.Նրանց համար խորհուրդ են տրվում բացառապես բազային վարժությունները` քաշերի հետզհետե ծանրացումով. Շաբաթական 3 պարապմունքից ոչ ավել. Սպիտակուցով և կալորիականությամբ հարուստ սնունդը:
Էնդոմորֆները, ի հաշիվ իրենց մեծ ուժի և ծավալի, հաճախ կատարում են վարժությունները մեծ քաշերով և փոքր քանակով, որն այդքան էլ ճիշտ չէ. Նրանց համար կարևորագույն խնդիրը` մետաբոլիզմի (նյութափոխանակության) մակարդակի բարձրացումն է, որպեսզի ձերբազատվեն ճարպային զանգվածից. Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում կատարել ավելի ինտենսիվ վարժություններ և մոտեցումների արանքում հանգստի ժամանակը կրճատել: Կատարել աերոբ վարժություններ, զբաղվել կալիստենիկայով, որի մասին անպայման կխոսենք հետագայում:
Էնդոմորֆների համար շատ կարևոր է խիստ սննդակարգը, քանզի նրանք ամենազգայունն են ճարպային յուղոտ սնունդի նկատմամբ, որն արագ կուտակվում է իրենց մարմնում:


Ինչ վերաբերվում է մեզոմորֆներին, ապա նրանք ի հաշիվ իրենց արագ մետաբոլիզմի և մկանային հիպերտրոֆիայի բարձր մակարդակի, առանց որոշակի դժվարությունների կարող են հասնել մեծ արդյունքների: Իհարկե այս դեպքում էլ կան շատ կարևոր խորհուրդներ: Պետք չէ ոգևորվել և տարվել 3ժամյա պարապմունքներով, ինչը հաճախ տեսնում ես մարզասրահներում: Ընդհանրապես, ոչ պրոֆեսիոնալ մարզիկները պետք է զբաղվեն ոչ ավել քան 1,5 ժամ: Այստեղ շատ կարևոր է մկանների վերականգնման պրոցեսը: Իսկ շատ հաճախ և երկարատև պարապմունքները մկանային հյուծվածության պատճառ կարող են դառնալ:



Ահա այն պրոֆեսիոնալ մարզիկները, որոնք ունենալով վերը նշված կառուցվածքի առանձնահատկությունները, հասել են մեծ արդյունքների:


Հարգելի ընթերողներ,
Այս թեմայի մանրամասներից իհարկե մենք դեռ կխոսենք: Ավելացնեմ միայն, որ յուրաքանչյուր սկսնակ մարզիկ պետք է գտնի իր ինդիվիդուալ սննդակարգն ու վարժությունները: Եթե Դուք սկսնակ եք կամ Ձեզ համար նորություն էր այս ամենը և ցանկանում եք հասնել հաջողության, կարող եք դիմել իմ օգնությանը: Համոզված եմ, միասին կհասնենք լավագույն արդյունքի:

Այսօր այսքանը: Զբաղվեք սպորտով, սնվեք առողջ և երկար քնեք:

Միշտ Ձեր` BodyBlogger

Monday, July 8, 2013

Սպորտային սնունդը մեր առօրյայում

Ողջույն հարգելի ընթերցանողներ.


Արդեն բավականին երկար ժամանակ հետազոտելով համացանցի հայկական կայքերը, իմ փորձերն ապարդյուն անցան գտնելու որևէ օգտակար հոդված կամ բլոգ` կապված սպորտային սննդի և առհասարակ առողջ և ճիշտ սննդային ռեժիմների մասին.


Այժմյան առկա սոցիալական խնդիրների պայմաններում թվում է թե մարդկանց շատ քիչ է հետաքրքրում ճիշտ սնվելն ու սպորտով զբաղվելը, սակայն վերջին տասնամյակում մարդիկ սկսեցին ակտիվորեն զբաղվել սպորտով, հաճախել ֆիտնես ակումբներ և սպորտդահլիճներ, ինչը ապացուցվում է մեր Մայրաքաղաքում սպորտային ակումբների քանակի տասնապատկումը.

Գրեթե անհնար է չգտնել սպորտային ակումբներ Երևանի յուրաքանչյուր համայնքում, ինչը շատ է ուրախացնում. Դեռ 90ականների վերջերին կարելի էր մատերի վրա հաշվել ֆիտնես կենտրոնները. Այճմ նրանց թիվը գերազանցում է 30ը.

Ես ինքս սկսեցի զբաղվել բոդիբիլդինգով 2002 թվականից սկսած. Անկախ ինձնից շատ կապվեցի այդ սպորտաձևի հետ. Եվ հավաստիացնում եմ, սկսնակների մեծ մասը նույն զգացումն ունի, նամանավանդ երբ վիզուալ դրական փոփոխություններ ես նկատում քո կերտած մարմնի վրա.

Բուն վարժությունների կատարումից զատ, կցանկանայի խոսել մի շարք կարևոր գործոններից մեկի մասին - Սպորտային սննդի, ինչը միշտ եղել է շատ վիճելի թեմա բոդիբիլդերների, սկսնակ պարապողների և առհասարակ սպորտով չզբաղվող մարդկանց միջև.

Նախ խոսենք այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում սպորտային սնունդը.
Սպորտային սնունդը դա սննդային հավելում է, որի նպատակն է բավարարել սպորտով զբաղվող մարդկանց սննդային պահանջները` ապահովելով օրգանիզմի ճիշտ գործունեությունը կարևոր նուտրիենտների դիֆիցիտի պայմաններում.

Սպորտային սնունդը մեր օրերում մեծ տեղ է գրավում սննդային արդյունաբերության մեջ. Գոյություն ունեն հարյուրավոր մեծ ընկերություններ, որոնք տարեկան ահռելի ծավալներով արտադրում են սպորտային սնունդ, այնպես ինչպես մանկական սնունդ` ապահովելով միևնույն ժամանակ բարձր որակ և հուսալիություն.

Սպորտային սնունդն իր մեջ ներառում է բազմապիսի հավելումներ, ինչպիսիք են` Պրոտեին, Կրեատին, Ամինաթթուներ, վիտամինային և միներալային կոմպլեկսներ, ինչպես նաև ձկան յուղից ստացված Օմեգա3 ճարպաթթուներ, Տրիբուլուս, կանաչ թեյի էքստրակտներ և այլն...

Համոզված եմ ընթերցողների մեծ մասին վախեցրեցին այս անվանումների մեծ մասը.:)
հասկանում եմ, առաջին հայացքից դրանք պարզապես հնչում են, որպես ինչ-որ  լաբորատորիաներում տեխնոլոգիական թափոններից ստացված քիմիկատներ.
Սակայն խնդրում եմ մի շտապեք ժամանակից շուտ քննադատել կամ բացառել նրանց դերը մեր առորյայում.

Բանն այն է , որ բոլոր այդ հավելումները ստացվում են բացառապես բնական ճանապարհով, պարզապես սննդի տարբեր աղբյուրներից ֆիլտրման պայմաններում.

Օրինակ ` Պրոտեինը , նույն ինքը` սպիտակուցը (անգլերենից տարգմանաբար Protein - белок- սպիտակուց) ստացվում է հիմնականում կաթից.
Այսինքն` երբ կաթից ստանում են պանիր, ապա կաթի շիճուկը, որն իրենից ներկայացնում է բարձր արժեք ունեցող մթերք, վերցվում է և մանրացվելով և ֆիլտրվելով` ազատվում յուղից և այլ ոչ անհրաժեշտ կոմպոնենտներից. Այնուհետև այն պարզապես փաթեթավորվում է մեզ շատ հայտնի ձևով` տուփերի կամ տարաների մեջ(ինչպես աղը, շաքարավազը) և մատուցվում.

Սպորտային սնունդը, համաձայնեք, շատ ծավալուն թեմա է և որպեսզի շատ ծավալուն և ձանձրալի չստացվի հոդվածս, ես մանրամասն կանդրադառնամ սպորտային սննդի յուրաքանչյուր տեսակին առանձին հաջորդ հրատարակումներում.

Հարգելի ընթերցող, այսքանը որպես նախաբան. Ցանկության դեպքում տվեք Ձեր հարցերը և առաջարկները. Միշտ ուրախ կլինեմ պատասխանել.
Ապրեք առողջ, խնամեք և սիրեք ձեր մարմինն ու օրգանիզմը.

Միշտ Ձեր` BodyBlogger