Monday, August 5, 2013

Պրոտեին (Protein): Ամենատարածված սպորտային սնունդը

Ողջյույն հարգելի ընկերներ,


Ինչպես արդեն խոստացել էի, այսօր կխոսենք սպորտային սննդի թերևս ամենատարածված տեսակի` պրոտեինի մասին: Համոզված եմ շատերի մոտ միանգամից առաջանում են հետևյալ հարցերը.
  • Ինչ է այն իրենից ներկայացնում?
  • Ինչպես և որտեղից է այն ստացվում?
  • Վտանգավոր է արդյոք նրա օգտագործումը օրգանիզմի համար?
  • Ինչպես ճիշտ օգտագործել?
Նախ սկսենք առաջին հարցից. Ինչ է իրենից ներկայացնում պրոտեինը.
Պրոտեին թարգմանաբար նշանակում է սպիտակուց, որի անվանումը շատերիդ ծանոթ է կենսաբանության գրքերից, ինչպես նաև առօրյայից.

Ինչպես գիտենք, սպիտակուցը դա մարդու կենսագործունեությունն ապահովող ամենակարևոր նյութերից է. Այն ուղեկցում է մարդուն իր ամբողջ կյանքի ընթացքում ` սննդի տեսքով. Կենդանական աշխարհն առանց դրա պարզապես չի կարող գոյատևել.

Սպիտակուցի հիմնական աղբյուր են հանդիսանում տավարի, ձկան, թռչունների միսը, ինչպես նաև կաթը, ընկույզը, հացահատիկները, մշակաբույսերը.

Milk Products
Fish meat


Բոլոր այս մթերքները պարունակում են սպիտակուց, մի մասն ավելի շատ, մյուսներն ավելի քիչ. Օրինակ`
100 գրամ հավի կրծքամիսը պարունակում է մոտ 20 գրամ սպիտակուց,
100 գրամ կաթը` մոտ 4 գրամ,
100 գրամ կաթնաշոռը` 14-18 գրամ,
մեկ միջին չափսի ձուն` 7-8 գրամ և այլն..

Սպորտով զբաղվող մարդու համար շատ կարևոր է օգտագործել բավարար չափով սպիտակուց, քանի որ նրա օրգանիզմը, ի տարբերություն ակտիվ կյանքով չապրող մարդու, զգում է սպիտակուցի և մնացած այլ կարևոր նուտրիենտների դեֆիցիտ.

 Բայց ինչ չափաբաժնի մասին է խոսքը?
Հայտնի է, որ ակտիվ սպորտով զբաղվող մարդու օրգանիզմը պետք է ամեն օր սննդի տեսքով ընդունի 2գրամ սպիտակուց` իր քաշի ամեն կիլոգրամի դիմաց.
Այսինքն` եթե դուք կշռում եք օրինակ 80 կգ, ապա պետք է ընդունեք օրական մոտ 160 գրամ սպիտակուց.

Իսկ հիմա հաշվեք թե ինչ ծավալի կաթնամթերք պետք է օգտագործեք օրական, որպեսզի բավարարեք ձեր օրգանիզմի պահանջներն ու ապահովել մկանային աճ. Հաշվեցիք? այո, մոտ 4 լիտր անյուղ կաթ օրական, կամ 20 ձու կամ էլ 1կգ միս.
Համաձայնեք, որ դա մեղմ ասած հեշտ բան չէ կամ պարզապես անհնար է.

Այդ ամենի պատճառն այն է, որ սպիտակուցի պարունակությունը սննդի մեջ ընդամենը 10-15% է.

Սպորտային սննդի մասնագետների խնդիրն եր ավելացնել այդ չափաբաժինը և արդյունքում նրանց հաջողվեց ստանալ մինչև 75-90% սպիտակուցային պարունակություն.
Այսինքն` նրանք մշակեցին մեթոդ, որի միջոցով սնունդն անցնում է ֆիլտրման մի քանի փուլ, որի արդյունքում նրանից զտվում են ավելորդ ճարպերը, ածխաջրերը, շլաքը և ստացվում գրեթե իդեալական զտված սպիտակուց(բոլորովին բնական), որն ունի բիոլոգիական շատ մեծ նշանակություն և չափազանց օգտակար է սպորտսմենների և առհասարակ այն մարդկանց համար, ովքեր լավ չեն սնվում և ունեն սպիտակուցային դեֆիցիտ.

Շատերը կարծում են, որ պրոտեինն ունի կողմնակի շատ էֆֆեկտներ և վտանգավոր է առողջության համար. Որոշ մարդիկ նույնիսկ համեմատում են այն անաբոլիկ ստերոիդների հետ և ասում, որ պրոտեինն առաջացնում է կախվածություն և վատ է անդրադառնում լյարդի և երիկամների վրա, սակայն բոլոր այդ պնդումներն անիմաստ են և չունեն որևէ հիմք.

Այստեղ խոսքը կարող է գնալ պարզապես չափաբաժնի մասին. Պրոտեինը, ինչպես նաև մնացած բոլոր սննդատեսակները պետք չէ չարաշահել. Օրական 150 գրամից ավելի պարզապես անիմաստ է, քանզի օրգանիզմը չի հասցի մարսել այն և պարզապես դուրս կհանի` պարզապես ծանրաբեռնելով ստամոքսը. Նույնը կարելի է ասել մսի, կաթի և ինչու չէ նաև ջրի մասին.

Այժմ խոսենք այն մասին, թե ինչպես ճիշտ օգտագործել պրոտեինը.

Այստեղ ամենակարևոր հանգամանքներից մեկը ճիշտ ընտրությունն է. Այսինքն` գնել հայտնի և որակյալ ֆիրմաների արտադրանք. Այստեղ նույնպես կա շատ մեծ ընտրություն, ինչպես նաև ապրանքատեսակների մեջ.

Պրոտեինը ներկայացվում է ուժեղ մանրացված փոշու տեսքով, որը շատ արագ մարսվում է. Միջինում 30-40 րոպեում. Պրոտեինի փոշուն ավելացվում է համային հատկանիշներ, մասնավորապես`շոկոլադի, մրգային կամ կաթնային համի տեսքով.
Միջինում ամեն չափաբաժնում (30գրամ) կա 20-25 գրամ սպիտակուց.

Օրգանիզմը ունակ է մարսել մի անգամյա ընդունելով առավելագույնը 30գրամ սպիտակուց. Հիմնականում խմում են ջրով, կաթով կամ այլ ցանկացած հյութով`անմիջապես պարապմունքից հետո կամ առավոտյան դատարկ ստամոքսին.


Ամենահայտնի և բարձր որակ ապահովող ընկերություններից են`

            • Optimum Nutrition
            • BSN
            • MuscleTech
            • Universal Nutrition
            • MusclePharm
            • Dymatize
            • Gaspari Nutrition
            • CytoSport
            • ProLab և այլ ընկերություններ:
 Հարգելի ընթերցողներ,
կարծում եմ որոշ չափով Ձեզ հասկանալի դարձավ պրոտեինի դերը մեր առօրյայում.

Մյուս հրապարակումներում ես մանրամասն կանդրադառնամ պրոտեինի տարբեր տեսակների  նկարագրությամբ և օգտագործման մեթոդների.

Եթե ցանկանաք ձեռք բերել բարձրորակ պրոտեին, կարող եք դիմել ինձ: Ես կօգնեմ ընտրել լավագույն ապրանքանիշներից` շուկայականից ցածր գնով:

Եղեք առողջ և զբաղվեք սպորտով. 
Միշտ Ձեր` BodyBlogger

7 comments:

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  2. isk tan paymannerum vonc en patrastum ev ogtakara?

    ReplyDelete
  3. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  4. Isk protein kareli e ogtagorcel 17 tarekan hasakum?

    ReplyDelete
  5. knereq mi harc tam isk tan paymanerum inchpes patrastel prteyin ev ogtakar e

    ReplyDelete
  6. ayo es cankanum em gnel prostein indz inch xorurd ktaq

    ReplyDelete