Համոզված եմ, որ շատերին է հետաքրքրում սպորտային սնունդը` հատկապես պրոտեինը: Սպորտային սննդի խանութներում դուք հանդիպում եք բազմազան տեսակների և մի գուցե չեք կողմնորոշվում ընտրության մեջ կամ պարզապես ցանկանում եք տեղեկանալ, թե ինչ տեսակներ կան: Ես կօգնեմ Ձեզ:
Այսօր կխոսենք պրոտեինի մասին ավելի մանրամասն:
Եվ այսպես,
Սպիտակուցի (Պրոտեինի) տեսակներն ըստ ծագման լինում են`
- Ձվի սպիտակուց (Egg Protein)
- Կաթնային շիճուկի սպիտակուց (Whey Protein)
- Կազեին (Casein)
- Բուսական սպիտակուցներ (Plant Protein)
- Սոյայի սպիտակուց (Soy Protein)
- Կենդանական մսի սպիտակուց (Beef Protein)
Ձվի սպիտակուց (Egg Protein)
Ձուն ունի օրգանիզմի կողմից յուրացման ամենաբարձր ցուցանիշներից մեկը, իսկ ձվի հիմնական սպիտակուցի տեսակը` ալբումինը, համարվում է էտալոնային մնացած բոլոր սպիտակուցների համեմատ: Հետաքրքիրն այն է, որ ձվի դեղնուցը նույնպես պարունակում է մեծ քանակի պրոտեին, ընդ որում ավելի շատ քան սպիտակուցը, քանի որ այն սպիտակուցից մի քանի անգամ ավելի ծանր է: Համոզված եմ շատերի համար դա անակնկալ էր: Դեղնուցը, բացի սպիտակուցից, պարունակում է նաև մեծ քանակով միկրոէլեմենտներ, վիտամիններ և բիոակտիվ նյութեր:
Ասում են, որ ձուն պետք չէ չարաշահել, որ այն կարող է բարձրացնել խոլեստերինի մակարդակը, սակայն դա այդպես չէ: Իհարկե, ամեն ինչ չափի մեջ է օգտակար: Բայց, ընդհանուր առմամբ, ամբողջական ձուն շատ օգտակար է օրգանիզմի համար, հատկապես մկանային մասսա ավելացնելիս: Սակայն եթե Դուք քաշ գցելու վրա եք աշխատում, ապա ցանկալի է գործածել միայն ձվի սպիտակուցը:
Սպորտային սննդի արտադրության մեջ օգտագործվում է ինչպես ամբողջական ձուն, այնպես էլ ձվի ալբումինը:
Ձվի սպիտակուցի հիման վրա պատրաստվող սպորտային սնունդն առանձնանում է բարձր որակով, սակայն չունի լայն տարածում և համեմատաբար թանկ արժե:
Լավագույն արտադրող ընկերություններն են`
1) Optimum Nutrition
2) Universal Nutrition
3) NOW
4) Dymatize Nutrition
Կաթնային շիճուկի սպիտակուց (Whey Protein)
Սա ամենատարածված սպորտային սննդի տեսակն է: Այդ իսկ պատճառով եկեք մի փոքր մանրամասն անդրադառնանք նրան:
Կաթնային շիճուկի սպիտակուցն ունի տրոհման ամենամեծ արագությունը: Այսինքն` այն շատ արագ և էֆեկտիվ է ընկալվում օրգանիզմի կողմից: Կաթնային շիճուկ պարունակող սննդի ընդունումից արդեն մեկ ժամ անց արյան մեջ զգալիորեն բարձրանում է ամինաթթուների(մկանային թելը կառուցող "աղյուսների") կոնցենտրացիան, ինչը շատ դրական է անդրադառնում էֆեկտիվ մկանային զանգվածի աճի վրա: Ընդ որում, ստամոքսի թթվագոյացման ֆունկցիան չի խախտվում և ստամոքսի խանգարման և գազագոյացման չի բերում:
Շիճուկային սպիտակուցում պարունակվող ամինաթթուներն իրենց կառուցվածքով ամենամոտն են կանգնած մարդու մկանային թելի կառուցվածքին: Իսկ շնորհիվ երեք հիմնական ամինաթթուների (լեյցին, իզոլեյցին, վալին), որոնք ամենամեծ կոնցենտրացիան ունեն շիճուկի մեջ, վերջինս իր սննդային արժեքով գերազանցում է կենդանական և բուսական սպիտակուցները:
Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ շիճուկի սպիտակուցի օգտագործումը բարձրացնում է օրգանիզմում ամենակարևոր հակաօքսիդանտներից մեկի` գլուտատիոնի մակարդակը, ինչը շատ դրական է անդրադառնում առողջության վրա:
Կաթնային շիճուկը անմիջականորեն ստացվում է կաթից` պանրի արտադրման ժամանակ: Այն պարունակում է սպիտակուց`մոտ 5% և մեծ քանակի լակտոզա`կաթնային շաքար:
Կաթնային շաքարի մարսման համար օրգանիզմում առկա է լակտազա ֆերմենտը: Սակայն որոշ մարդկանց մոտ այն չի արտադրվում բավարար քանակությամբ: Ահա թե ինչու որոշ մարդիկ չեն կարողանում մարսել կաթը և փորացավեր են ունենում:
Շուկայում առկա են շիճուկային սպիտակուցի երեք հիմնական տեսակ: Վերջիններս իրարից տարբերվում են այսպես կոչված մաքրությամբ, այսինքն` սպիտակուցի տոկոսային պարունակությամբ:
- Շիճուկային սպիտակուցի կոնցենտրատ (Whey Protein Concentrate)
Այդպիսով, շիճուկային կոնցենտրատը սպիտակուցի ստացման լավագույն եղանակը չէ: Այն կարող է պարունակել որոշ չափի լակտոզա և ճարպեր: Այդ իսկ պատճառով, կոնցենտրատները համեմատաբար ավելի մատչելի են շուկայում առկա սննդատեսակների մեջ և այն կարելի է համարել լավ միայն սահմանափակ ֆինանսական միջոցների դեպքում:
Լավագույն արտադրող ընկերություններն են`
- Optimum Nutrition Whey Protein
- MusclePharm Combat Powder
- MuscleTech Phase8
- BSN Syntha-6
- Dymatize Elite
- Gaspari Nutrition MYO Fusion և այլն
- Շիճուկային սպիտակուցի իզոլյատ և հիդրոլիզատ (Whey Protein Isolate, Whey Protein Hydrolyzed)
Շուկայում առկա ապրանքատեսակներից ամենաորակյալներն են`
- Optimum Nutrition HydroWhey
- BSN Syntha-6 Isolate
- Bodybuilding.com Protogen
- Dymatize ISO.100
- Gaspari Nutrition Elite Protein Series
- Best Zero Carb Isopure
- Կազեին (Casein Protein)
Չմոռանանք, որ աճի հորմոնը(սոմատոտրոպինը) սկսում է արտադրվել քնելուց որոշ ժամանակ հետո և նրա հետ սերտ կապված են օրգանիզմի զարգացման բոլոր պրոցեսները: Իսկ այդ հորմոնի համար որպես կառուցող մասնիկներ անհրաժեշտ են սպիտակուցներ:
Կազեինային սպիտակուցի լավագույն ապրանքատեսակներից են`
- Optimum Nutrition Casein
- Dymatize Elite Casein
- Muscle Pharm Casein
- CytoSport Monster Protein
- SAN 100% Casein և այլն
Մյուս համարում մենք կխոսենք նախամարզումային կոմպլեկսների(Pre workout Complex) և սպիտակուցաածխաջրային կոմպլեկսների(Gainer) մասին:
Շնորհակալ եմ:
Միշտ Ձեր` BodyBlogger
Ինչպես կարող ենք ձեռք բերել protein և ինչ արժե?. How we can buy protein ,and how much does it cost?> thank
ReplyDeleteԲարև Ձեզ, ինչօե՞ս ձեռք բերեմ։
ReplyDelete