Ողջույն առողջ ապրելակերպով ապրող և սպորտով հետաքրքրվող մարդկանց!!
Նախորդ բլոգփոսթում որոշ չափով խոսեցի պրոտեինի մասին և ներկայացրի վերջինիս տեսակները:
Մարզվող մարդու օրգանիզմն ամեն օր պետք է ստանա նվազագույնը 2 գրամ սպիտակուց` իր մարմնի քաշի ամեն կիլոգրամի դիմաց: Այսինքն` եթե նա կշռում է 80 կգ, ապա յուրաքանչյուր օր պետք է ընդունի նվազագույնը 160գ սպիտակուց:
Հարկավոր է սնվել սպիտակուցով հարուստ սնունդով, իսկ պակասող մասը լրացնել պրոտեինային կոկտեյլով: Եթե մտածում եք որ մի գուցե օրվա մեջ ընդունում եք նորմայից ավելի շատ սպիտակուց, ապա դա հոգ չէ: Այս դեպքում կարելի է ասել սպիտակուցը ավելորդ չի լինում: Կարևորն այն է, որպեսզի սնունդը լինի մաքսիմում յուղազրկված, այսինքն` ճարպի մինիմալ տոկոսայնությամբ:
Նաև հայտնի է, որ քաշի ավելացման համար անհրաժեշտ է ապահովել օրվա կալորիականության նորման: Դա շատ ինդիվիդուալ է և տարբեր` կախված մարդու մարմնի զանգվածից, տարիքից և ակտիվությունից:
Միջինում, 70 կգ զանգվածով երիտասարդ մարզիկին օրական անհրաժեշտ է սննդի այնպիսի քանակ, որն իր սննդային արժեքով կկազմի առավել, քան 2500կկալ: Այսինքն` ապահովելով օրական 3000կկալ էներգիա, մարզիկի մարմնի զանգվածը հետզհետե անդադար կաճի:
Բայց 3000 կկալ օրական սնունդ ընդունելն այդքան էլ հեշտ բան չէ: Հաշվի առնելով այն փաստը, որ պետք է սնվել փոքր մասնաբաժնով, որպեսզի ստամոքսը շատ չծանրաբեռնվի և չընդարձակվի: Այդպիսով, պետք է սնվել մոտ 5-6 անգամ:
Համաձայնեք, որ դա մեղմ ասած դժվար է: Նամանավանդ, երիտասարդների համար, ովքեր այդ տարիքում շատ ակտիվ են, լավ չեն սնվում և նույնիսկ ժամանակ չունեն: Իսկ սնունդն էլ հիմնականում արագ պատրաստման կետերում են ընդունում:
Ահա այս պրոբլեմի հիանալի լուծումն է Գեյները` սպիտակուցա-ածխաջրային կոմպլեքսը:
Գեյները (Gainer, Gain - անգլերենից թարգմանաբար` աճ) - Սպորտային սննդի տեսակ է, որը կազմված է սպիտակուցային և ածխաջրային խառնուրդից: Երբեմն արտադրողներն ավելացնում են նաև վիտամիններ և միներալներ, ամինաթթուներ և այլ սննդային կարևոր բաղադրիչներ: Գեյների հիմնական ֆունկցիան` մարմնի քաշի ավելացումն է և էներգետիկ պահանջի բավարարումը: Պրոտեինի և ածխաջրերի համատեղման էֆեկտիվությունը շատ բարձր է և հաստատված է բազմաթիվ հետազոտություններով:
Եկեք դիտարկենք Գեյների կարևորագույն հարցերը:
- Ինչի համար են օգտագործում և ում համար է այն նախատեսված
- Ինչպես օգտագործել Գեյները
Բոդիբիլդինգով զբաղվելիս անհրաժեշտ է գեյներն ընդունել անմիջապես մարզումներից հետո: Ապացուցված է, որ պարապմունքից անմիջապես հետո մարդու օրգանիզմում "բացվում" է այսպես կոչված սպիտակուցա-ածխաջրային "պատուհանը": Այն տևում է մոտ 20 րոպե: Այսինքն` այդ ընթացքում օրգանիզմ ներթափանցած ցանկացած սնունդ մարսվում է շատ արագ և ավելի էֆեկտիվ: Գեյներն այդ դեպքում լավագույն տարբերակն է: Այն օգնում է արագ վերականգնել ծախսված էներգիան, ապահովել մկանային աճ և կանխել մկանաթելի կատաբոլիզմը(քայքայումը): Սակայն պետք չէ տարվել և օգտագործել օրական 4-5 բաժին, քանզի այդ դեպքում հնարավոր են ճարպային որոշ կուտակումներ: Լավագույն եղանակը` օրական 1 բաժին գեյներն է և 2-3 բաժին պրոտեինը:
- Չափաբաժինը
Եթե Ձեզ անծանոթ էին այս տերմինները, կարող եք կարդալ իմ բլոգ-ի մյուս թեմաներն ու համոզված եմ, լիովին հասկանալի կլինի:
- Տեսքը և պատրաստման եղանակը
Ինքն իրենով, գեյները, ինչպես պրոտեինը` համից զուրկ է:
Այս պատճառով, արտադրողները ավելացնում են որոշ համային բուրավետիչներ: Հիմնականում լինում են` շոկոլադային, վանիլային, ինչպես նաև մրգային համերով:
Գեյներն իրենից ներկայացնում է մանրացված փոշենման զանգված, որը շատ հարմար է ջրի, հյութի կամ կաթի հետ խառնելու համար:
Պատրաստման համար անհրաժեշտ է վերցնել թափահարիչ (շեյկեր), ավելացնել մեկ բաժին գեյներ, մոտ 300մլ կաթ, ջուր, կամ որևէ հյութ և թափահարել մինչև համասեռ լուծույթ ստանալը: Կամ պարզապես բլենդերի մեջ խառնել:
Համոզված եմ համը Ձեզ շատ դուր կգա:
- Լավագույն արտադրողների ռեյտինգային ցուցակ
Իհարկե, պետք չէ կարծել, որ սպորտային սննդի օգտագործման դեպքում Դուք մեկ ամսում կհասնեք ահռելի արդյունքների: Մի մոռացեք, որ բնական հավելումները չեն կարող հրաշքներ գործել: Պրոֆեսիոնալ սպորտսմենների կառուցվածքի սրնթաց աճն առանց հատուկ դեղամիջոցների հնարավոր չէ: Սակայն, մի բան ակնհայտ է` պատշաճ սննդակարգի պահպանումը, մարզումներն ու ճիշտ հանգիստը բերում են շատ երևելի արդյունքների: Նկարում պատկերված երիտասարդը ունի դասական էկտոմորֆի արտաքին: Արդյունքում նա ձեռք է բերել բավականին լավ կառուցվածք:
Հարգելի ընթերցող, այսքանը Գեյների և նրա տեսակների մասին:
Շնորհակալ եմ, որ միշտ հետևում եք իմ էջին:
Կարող եք առաջարկել նոր թեմաներ` ես սիրով կանդրադառնամ նաև նրանց:
Եղեք առողջ և համատեղեք մտավոր աշխատանքը սպորտով, քանի որ միասին նրանք դարձնում են Ձեզ անպարտելի:
Միշտ Ձեր` BodyBlogger